Լիլիթ Սահակյանը՝ COP17-ի շրջանակում կրթության և գիտության համագործակցության կարևորության մասին

24.10.2026

🔬 Օրերս COP17-ի շրջանակում կայացած «Կրթության մեջ ներդրումը՝ որպես երկարաժամկետ լուծում» խորագրով պանելային քննարկմանը մասնակցել է նաև Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (#Էկոկենտրոն) տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ Լիլիթ Սահակյանը։

📌Քննարկման ընթացքում Լիլիթ Սահակյանն ընդգծել է դպրոցականների և գիտնականների համագործակցության կարևորությունը՝ շեշտելով, որ կրթության նպատակը ոչ միայն գիտելիքի փոխանցումն է, այլև սովորողների՝ ինքնուրույն հարցադրումներ անելու, հետազոտելու և նոր գիտելիք ստեղծելու կարողությունների զարգացումը։

🤝Գիտության և կրթության միջև կայուն կապերի ձևավորումը կարևոր քայլ է հետազոտական մտածողության զարգացման և բնապահպանական գիտելիքի տարածման գործում։