Մասնակցե՛ք “Look Up Cloud Hunters 2026” միջազգային մրցույթին

22.04.2026

Մասնակցե՛ք “Look Up Cloud Hunters 2026” միջազգային մրցույթին ☁️
Սիրելի՛ ուսուցիչներ և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ,
Հրավիրում ենք մասնակցելու «Look Up Cloud Hunters 2026» միջազգային կրթական մրցույթին, որը
կազմակերպվում է «NASA GLOBE Program»-ի մեթոդաբանության հիման վրա։
Մրցույթը խրախուսում է սովորողների ներգրավվածությունը բնագիտության ոլորտում՝ ամպերի դիտարկման և
հետազոտության միջոցով, որի համար կիրառվելու է GLOBE Observer App հավելվածը։
👧👦 Ո՞վ կարող է մասնակցել
Մրցույթը նախատեսված է 5–11 տարեկան սովորողների համար։
📅 Մասնակցության ժամկետ
Մրցույթի վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 30-ը։
🌱 Ի՞նչ կտա մասնակցությունը
Մասնակցելով դուք կկարողանաք
● զարգացնել գիտական մտածողությունը և դիտողական հմտությունները,
● միանալ միջազգային կրթական համայնքին,
● ակտիվորեն մասնակցել շրջակա միջավայրի ուսումնասիրմանը:
🔗 Մանրամասներ և գրանցում
Մասնակցության պայմաններին և գրանցման գործընթացին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://cloudhunters.carnet.hr/how-to-apply-2026/
Մրցույթի վերաբերյալ իրազեկման հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին ժամը 17:00:
Մասնակցելու համար գրանցվեք այստեղ` https://forms.gle/VP74S774dGMP6cf37 :
Միացե՛ք, ուսումնասիրե՛ք երկինքը և դարձե՛ք փոքրիկ հետազոտողներ ☁️🔍