Տեղեկատվական օր Էկոկենտրոնում
30.04.2026
Սույն թվականի ապրիլի 28-ին, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ կարևոր հանդիպում՝ Տեղեկատվական օր «Երկրի դիտարկման խումբ (Group on Earth Observations (GEO) www.earthobservations.org) Հայաստանի Հանրապետության անդամակցությունը և ռազմավարական զարգացման հեռանկարները» թեմայով:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համակարգմամբ և մասնակցությամբ:
Քննարկման հիմնական նպատակն էր ներկայացնել Հայաստանի անդամակցությունը GEO միջկառավարական միջազգային կազմակերպությանը, ինչպես նաև Երկրի դիտարկումների ոլորտում հանրապետության ռազմավարական զարգացման հնարավորությունները։
Բանախոսներ էին՝
• Լիլիթ Սահակյան – ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի տնօրեն
• Սարգիս Հայոցյան – ԵԴԽ Հայաստանյան ղեկավար, ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ նախագահ
• Յանա Գևորգյան – GEO Քարտուղարության Տնօրեն
• Շուշանիկ Ասմարյան – GEO Հայաստանյան աշխատանքների համակարգող կոնտակտային անձ, Էկոկենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար
Օրվա ընթացքում ներկայացվեցին՝
GEO միջկառավարական համաշխարհային կազմակերպության դերը Կայուն զարգացման հիմնախնդիրների լուծմանն ուղղված Երկրի դիտարկումների ոլորտում
• Հայաստանի GEO անդամակցության ռազմավարական նշանակությունը և համագործակցության հեռանկարները՝ COP17-ի նախաշեմին: