Առողջ հող՝ կայուն գյուղատնտեսության հիմք․ նոր գիտական նախագիծ Էկոկենտրոնում

26.01.2026

#Էկոկենտրոնը տարին սկսում է կարևոր գիտահետազոտական նախագծերի մեկնարկով: Արդեն կայացել է առաջին աշխատանքային քննարկումը մասնակից երեք բաժիններիով ձևավորված միջգիտակարգային խմբով:

 «Demand Driven» մրցույթում հաղթած և ԲԿԳԿ-ի կողմից ֆինանսավորվող այս նախագիծը հնարավորություն կտա ձևավորել համապարփակ և կիրառելի մոտեցում ՀՕԱ-ի և հումուսի մշտադիտարկման համար, հատկապես գյուղատնտեսական և դեգրադացված տարածքներում։ Նախագծի նպատակն է հողում հումուսի և ՀՕԱ պարունակության որոշման հուսալի ու մատչելի մեթոդաբանության մշակումը, հարմարեցումը և կիրառումը՝ համադրելով ավանդական լաբորատոր և հեռազննման տեխնոլոգիաներ:

 Առողջ հողը կայուն գյուղատնտեսության և կլիմայական դիմակայունության հիմքն է։ Հումուսն ու օրգանական ածխածինը առանցքային դեր ունեն ինչպես արտադրողականության, այնպես էլ ածխածնի կուտակման և էկոհամակարգերի պահպանման գործում։

Գիտական գիտելիքի առաջին կրողը և կիրառողը պետք է լինի պետությունը՝ ի շահ հասարակության։