«ԱՌՈՂՋ ՀՈՂ» ԿՈՆՑԵՊՏ. ԳԻՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՀԱՅԱՏԱՆՈՒՄ

02.07.2024

Հ1 լրատվականի շրջանակում Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը խոսեց հողի
կարևորության, դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքի, գիտական մոտեցումների և զարգացումների
հեռանկարների մասին:
Լիլիթ Սահակյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է փոխել մարդկության սպառողական մոտեցումը հողի
նկատմամբ և համապատասխանեցնել այն համաշխարհային «առողջ հող» հայեցակարգին: Պետք չէ
դիտարկել հողը միայն սննդի ստացման միջոց կամ տարածք տնտեսական գործունեություն ծավալելու
համար:
Վերջին 30 տարիների ընթացքում Էկոկենտրոնում բազմակարգային հետազոտություններ են
իրականացվել հողերի վերաբերյալ:
Նախակրթարանից սկսած կրթական ծրագրերն առաջնային են: Այս առումով էկոկենտրոնում
գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը թույլ է տալիս երեխաներին այցելել Էկոկենտրոն և սովորել ճիշտ
նմուշառել հողը, հասկանալ իրենց շրջապատող միջավայրի քիմիական որակը դեռևս փոքր տարիքից:
Լ. Սահակյանը նաև նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսական գործունեությունը ՇՄԱԳ
փորձաքննության չի ենթարկվում, ինչը հանգեցնում է չկարգավորվող պրակտիկայի:
Առկա խնդիրները լուծելու համար պատկան մարմինները պետք է երկխոսեն գիտության հետ
արդյունավետ որոշումներ կայացնելու համար:
Ամբողջական ռեպորտաժը կարող եք դիտել այստեղ՝