Երկրաբանի օրը Էկոկենտրոնում
06.04.2026
Ապրիլի առաջին կիրակին նշվում է որպես երկրաբանների մասնագիտական տոն՝ Երկրաբանի օրը։ #էկոկենտրոնում այս օրն ունի յուրահատուկ նշանակություն, քանի որ այն նվիրված է մեր հիմնադիրին՝ երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանին։
Տոնի առթիվ նախ դիտեցինք Ա․ Սաղաթելյանի մասին վավերագրական ֆիլմ, ապա օրը շարունակեցինք ճանաչողական էքսկուրսիայով դեպի Քարերի սիմֆոնիա՝ բացահայտելու բնության այս հրաշալիքի երկրաբանական առանձնահատկությունները։
Շնորհավորում ենք բոլոր երկրաբաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով նոր բացահայտումներկ և կարևոր ձեռքբերումներ։