Սննդամթերքի ռիսկն ու օգուտը. Նոր ուսումնասիրություն Հայաստանում
05.12.2024

Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը և Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը Հ1 լրատվականի եթերում խոսեցին սննդամթերքի կամ դրա բաղադրիչների ռիսկի և օգուտի մասին։
Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը մթերքների ռիսկի և օգուտի համապարփակ գնահատման նոր ծրագիր է սկսում ՝ ուղղված մթերքների ռիսկի և օգուտի համապարփակ գնահատմանը, որն իրականացվելու է Դանիայի տեխնիկական համալսարանի փորձագետների հետ համատեղ: Այս ուսումնասիրությունը կարևոր քայլ է սննդամթերքի անվտանգության բարձրացման և մեր ապրելակերպի բարելավման համար։
Մանրամասները տեսանյութում՝