Սննդամթերքի ռիսկերի և օգուտների գնահատում. սեմինար-քննարկում

25.03.2025

Մարտի 21-ին Էկոկենտրոնի դահլիճում անցկացվեց սեմինար-քննարկում սննդամթերքի ռիսկի և օգուտի գնահատման (ՌՕԳ) վերաբերյալ։
Բացման խոսքով հասնդես եկավ Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը։
Բանախոսները ներկայացրեցին հետևյալ թեմաները՝

  • ՌՕԳ-ի միջազգային շրջանակը և ՀՀ ԳԱԱ ներուժը (Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման խմբի ղեկավար՝ Մելինե Բեգլարյան),
  • Քլորպիրոֆոսի ռիսկի գնահատում ( Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի լաբորանտ-հետազոտող Տարոն Կարեյան),
  • ՌՕԳ-ի միջազգային նշանակությունը Հայաստանի համար ( Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյան)

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների պարենային ապահովության, սննդամթերքի անվտանգության, սնուցման և սննդային ծագման հիվանդությունների ոլորտի մասնագետները։
Քննարկվեցին ՌՕԳ-ի դերը առողջ սնուցման ռազմավարությունների մշակման գործում, ինչպես նաև Հայաստանում այս ոլորտի գիտական ներուժի զարգացման հնարավորությունները։