«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագիր. Տրոմսյոյի համալսարան.Նորվեգիայի Արկտիկական համալսարան

26.02.2026

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունակության գործողության շրջանակում Հայաստանի ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (CENS) և UiT Նորվեգիայի Արկտիկական համալսարանի միջև կնքված պայմանագրով (2023-1-NO01-KA171-HED-000142440 – UiT) CENS-ի աշխատակիցների համար նախատեսում է մեկ շարժունակության տեղ ՝ 2026 թ. մարտ–մայիս ժամանակահատվածում հողային միկրոբիոմների և հիպերսպեկտրալ պատկերահանման ոլորտներում 60-օրյա վերապատրաստման շարժունակություն իրականացնելու նպատակով։
 
Վերապատրաստումը կիրականացվի UiT Նորվեգիայի Արկտիկական համալսարանի Արկտիկական և ծովային կենսաբանության բաժնում և Կլիմայի լաբորատորիայում։ Շարժունակությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված 22IRF-10 «Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանում. բույսերի կենսաբազմազանության ուսումնասիրության ամբողջական մոտեցում» նախագծի շրջանակում սահմանված համատեղ գիտահետազոտական գործունեության համատեքստում:

 

 

Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

 

Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:

 

Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ Info@cens.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թմարտի 2-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝

1. անձնագրի պատճեն,

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,

3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),

4. տեղեկանք CENS-ում աշխատելու վերաբերյալ,

5. հրավեր Տրոմսյոյի համալսարանի պրոֆեսորի կողմից։

 

Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանին՝ lilit.sahakyan@cens.am