«Շրջակա միջավայրի գիտություններ. Քաղաքային տարածքների աղտոտման խնդիրները» 2-րդ երիտասարդական միջազգային աշնանային դպրոց
20.11.2021
2021թ.-ի նոյեմբերի 18-19-ին Էկոկենտրոնում տեղի ունեցավ ամենամյա 2-րդ միջազգային երիտասարդական աշնանային դպրոցը՝ նվիրված պրոֆ․ Ա․Սաղաթելյանի հիշատակին։
Մասնակիցները 23-ն էին, այդ թվում՝ դասախոսներ, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ասպիրանտներ և երիտասարդ գիտաշխատողներ, ՀՀ Գիտակրթական միջազգային կենտրոնի և այլ ԲՈՒՀ-երի ուսանողներ/մագիստրանտներ։
Երիտասարդական դպրոցի ընթացքում եղան հետևյալ դասախոսությունները․
- Լիլիթ Սահակյան, ա.գ.թ. (ՀՀ) - Քաղաքային տարածքների աղտոտման խնդիրները. ներածական ակնարկ
- Օլգա Բելյաևա, կ.գ.թ. (ՀՀ) - Քաղաքային տարածքների աղտոտման հետազոտության մեթոդները և մոնիթորինգի առանձնահատկությունները
- Գևորգ Տեփանոսյան, կ.գ.թ. (ՀՀ) - ՊՏՏ որպես ՀՀ որոշ քաղաքների տարածքների հողերի աղտոտիչներ և ռիսկի գործոն
- Անդրանիկ Ակոպով (ՌԴ) - Քաղաքային տարածքների էկոլոգիական մոդելավորում:
- Պրոֆ. Ստեֆանո Ալբանեսե (Իտալիա) - Քաղաքային տարածքների երկրաքիմիա՝ խնդիր և արդի աղտոտիչներ
- Դավիթ Պիպոյան, ս.գ.դ. (ՀՀ) - Քաղաքային տարածքներում աճեցված սննդի ռիսկի գնահատումը
- Շուշանիկ Ասմարյան, ա.գ.թ. (ՀՀ) - Հեռազննումը քաղաքներում ջերմային կղզիների ձևավորման պայմանների գնահատման գործում։
- Անրդեյ Մեդվեդև ա.գ.թ. (ՀՀ) (ՌԴ) - Քաղաքային ջերմային կղզիների առանձին բաղադրիչների վիճակի գնահատում երբարձր լուծաչափի տվյալների և դաշտային չափումների կիրառմամբ։
- Պրոֆ. Կիառա Բալդաչինի (Իտալիա) - Բնահեն լուծումներ․ ձեռք բերված փորձը և հեռանկարները:Բնահեն լուծումները՝ որպես քաղաքային տարածքների աղտոտման խնդիրների լուծման ժամանակակից գործիք:
Մասնագետների զեկույցների միջոցով ներկայացված թեմաները ամփոփում էին քաղաքային տարածքներում շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներից մինչև մարդու առողջության ռիսկերը։