Շրջակա միջավայրի մշտադիտարկում, տվյալների վերլուծություն և ռադիոէկոլոգիական հետազոտություններ՝ Էկոկենտրոնի «Շրջակա միջավայրի գիտությունների հիմունքներ» միկրո-որակավորման անվճարդասընթացի հերթական փուլում

25.06.2026

#Էկոկենտրոնում շարունակվում է «Շրջակա միջավայրի գիտությունների հիմունքներ» միկրո-որակավորման անվճար դասընթացը։

Այսօրվա դասընթացի տեսական հատվածում #Էկոկենտրոնի Ռադիոլոգիայի բաժնի ղեկավար Օլգա Բելյաևան ներկայացրեց «Շրջակա միջավայրի մշտադիտարկում և տվյալների վերլուծություն» թեման՝ անդրադառնալով շրջակա միջավայրի վիճակի գնահատման, տվյալների հավաքագրման և վերլուծության կարևորությանը։

💧🧪Գործնական հատվածում Էկոկենտրոնի Ռադիոէկոլոգիայի բաժնի գիտաշխատող Նոնա Մովսիսյանի ղեկավարությամբ մասնակիցներն իրականացրին ջրի նմուշների չափումներ՝ ռադոն գազի պարունակության որոշման նպատակով։ Նրանք նաև ծանոթացան ռադիոէկոլոգիական հետազոտություններում կիրառվող մի շարք մեթոդների և ժամանակակից սարքավորումներին՝ ձեռք բերելով գործնական հմտություններ շրջակա միջավայրի ռադիոէկոլոգիական գնահատման ոլորտում։

📚 Դասընթացը շարունակում է համատեղել տեսական գիտելիքներն ու գործնական փորձը՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով խորացնել իրենց գիտելիքները շրջակա միջավայրի գիտությունների տարբեր ուղղություններում։