Շրջակա միջավայրի երկրաքիմիա. ռիսկեր և պայքարի մեխանիզմներ

16.09.2024

Հ1 լրատվականի շրջանակում Էկոկենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Գևորգ Տեփանոսյանը ներկայացրեց իրենց բաժնի կողմից իրականացվող հետազոտական նախագիծը՝
խոսելով շրջակա միջավայրի երկրաքիմիական բաղադրության, ինչպես նաև էկոլոգիական և մարդու առողջությանն ուղղված ռիսկերի մասին:
Նշենք, որ Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը Բարձրագույն կրթության և Գիտության կոմիտեի դրամաշնորհով համալրվել է ևս 2 նոր սարքերով, որոնց միջոցով կստացվեն ավելի ճշգրիտ
արդյունքներ: Էկոկենտրոնի ստացած արդյունքները կարևոր են գերատեսչությունների համար որոշումների կայացման տեսանկյունից:
Կարևոր փաստ է նաև այն, որ Էկոկենտրոնում աճել է երիտասարդ գիտնականների քանակը, որոնք գալիս և մնում են Գիտության մեջ: