Ճանաչողական այցեր Էկոկենտրոնում

14.09.2026

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում շարունակվում են ուսումնական և ճանաչողական այցերը՝ նպատակ ունենալով դպրոցականներին ծանոթացնել կենտրոնի գործունեությանը, իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին և շրջակա միջավայրի ուսումնասիրության ժամանակակից ուղղություններին։

Վերջերս Էկոկենտրոն այցելեցին Երևանի Գուրգեն Մահարու անվան հ. 176 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ Սևանի էկոհամակարգը» նախագծային աշխատանքի շրջանակում։

Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան Էկոկենտրոնի բաժիններին, դրանց գործունեությանը և իրականացվող գիտական աշխատանքներին։ Այցը հնարավորություն տվեց նրանց նոր միջավայրում ձեռք բերել գործնական գիտելիքներ և իրենց նախագծային աշխատանքը կապել իրական գիտահետազոտական գործընթացների հետ։

Էկոկենտրոնում հյուրընկալվեցին նաև ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նորաբացի Մ. Ապելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։ Այցը կազմակերպվել էր «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026թ.» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ Որդանախոտի և Արարատյան որդան կարմիրի կենսաբազմազանության թվայնացումն ու պաշտպանությունը Մասիս համայնքում» հետազոտական-էկոլոգիական նախագծի շրջանակում։

Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան Էկոկենտրոնի գործունեությանը, շրջակա միջավայրի ուսումնասիրության և էկոլոգիական մոնիթորինգի ժամանակակից մեթոդներին, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գիտական աշխատանքներին։

Նման ճանաչողական այցերը նպաստում են դպրոցականների գիտական հետաքրքրությունների ձևավորմանը, տեսական գիտելիքների գործնական կիրառմանը և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի զարգացմանը։