COP17. հեռազննումը՝ կենսաբազմազանության պահպանության և միջազգային համագործակցության խթանման գործիք
27.10.2026
[
Eng. text below]
COP17-ի շրջանակում կայացավ «Հեռազննումը կենսաբազմազանության գնահատման և կառավարման գործում․ Երկրի դիտարկման տվյալներից դեպի որոշումների կայացում և Հայաստանի ինտեգրումը համաշխարհային դիտարկման համակարգերին» խորագրով պանելային քննարկումը՝ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Երկրի դիտարկումների խումբ միջկառավարական կազմակերպության (#CENS), ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Կենսաբազմազանության պահպանության կենտրոնի մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց այն հարցերին թե ինչպես կարող են Երկրի դիտարկման օդատիեզերական հեռազննման տվյալների հիման վրա գիտական հետազոտություններն ու նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հիմնավորված որոշումների կայացմանը և միջազգային համակարգերին Հայաստանի ինտեգրմանը։
Հանդիպումը կարևոր հարթակ էր գիտության և քաղաքականության միջև երկխոսության, գիտական տվյալների գործնական կիրառման և միջազգային դիտարկման համակարգերում Հայաստանի ներդրումն ամրապնդելու հնարավորությունների քննարկման համար։
Գիտական հետազոտությունների, տեխնոլոգիական լուծումների և միջազգային համագործակցության համադրումը կարևոր նշանակություն ունի կենսաբազմազանության պահպանությանն ու կայուն կառավարմանն ուղղված հիմնավորված որոշումների կայացման գործում։