Էկոկենտրոնը նշեց Արմեն Սաղաթելյանի ծննդյան 73-ամյակը

03.08.2026

✨ Այսօր լրանում է #Էկոկենտրոնի հիմնադիր տնօրեն, երկրաբանական և հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի ծննդյան 73-ամյակը։ Նրա հիշատակին և գիտության, կրթության ու մշակույթի նկատմամբ ունեցած նվիրումը արժևորելու նպատակով #Էկոկենտրոնի աշխատակազմն այցելեց Anima Exhibitions-ի «Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությանը։

🎨 Այցի ընթացքում #Էկոկենտրոնի աշխատակիցները նորովի բացահայտեցին Մինաս Ավետիսյանի ստեղծագործական աշխարհը՝ ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաների միջոցով։ Նրանք ծանոթացան մեծանուն նկարչի հայտնի կտավներին, նրա կյանքի և ստեղծագործական ուղու հետաքրքիր դրվագներին՝ վայելելով արվեստի և նորարարության յուրահատուկ համադրությունը։