Էկոկենտրոնը Sevan Agritech Summit 2026-ում
20.08.2026
#Էկոկենտրոնն ակտիվ է նաև թեժ ամառային ամիսներին
Ս․թ․ հուլիսի 29-30 Սևանում տեղի ունեցած Sevan Agritech Summit 2026-ին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտ․ գծով փոխտնօրեն և ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար, աշխարհագրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Ասմարյանը հանդես եկավ «Experiences with Multi-Source Remote Sensing and Machine Learning in Agriculture: Insights from Armenia» խորագրով զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում բազմաղբյուր հեռազննման և մեքենայական ուսուցման կիրառման փորձն ու հնարավորությունները։