Էկոկենտրոնը՝ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ի և ERNA փառատոնի շրջանակում

28.09.2026

«Գիտության շաբաթ. Հայաստան»․ Էկոկենտրոնը՝ գիտությունը հանրությանն ավելի մոտեցնելու ճանապարհին

«Գիտության շաբաթ. Հայաստան»-ի շրջանակում անցկացված «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր» (ERNA) փառատոնը երկու օր շարունակ գիտության, հետազոտությունների և նորարարության շուրջ համախմբեց հետազոտողների, մասնագետների, կրթական ոլորտի ներկայացուցիչների և գիտությամբ հետաքրքրվող այցելուների։

Փառատոնի շրջանակում ՀՀ ԳԱԱ-ում և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ակտիվ մասնակցություն ունեցավ նաև  #Էկոկենտրոնը։

🔬 Միջոցառումների ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Էկոկենտրոնի գործունեությանը, հետազոտական աշխատանքներին և շրջակա միջավայրի գիտությանը, մասնակցելու գիտական փորձերի ու հետաքրքիր հանդիպումների, ինչպես նաև քննարկելու մեր առօրյային առնչվող բնապահպանական խնդիրները։

Շնորհակալություն բոլոր այցելուներին, գործընկերներին, հետազոտողներին և մասնակիցներին՝ գիտությունն ավելի մոտ, հասանելի և հետաքրքիր դարձնելու այս կարևոր նախաձեռնությանը մասնակցելու համար։