Երկաթի ընդունման գնահատումը Հայաստանում․ գիտական քննարկում Էկոկենտրոնում

03.03.2026

📅 Սույն թվականի փետրվարի 27-ին, «ՀՀ-ում միկրոսննդանյութերի ընդունման գնահատում և հանրային իրազեկման համար անհրաժեշտ գիտամեթոդական ապահովում» նպատակային-ծրագրային ֆինանսավորման պետական ծրագրի շրջանակում, ՀՀ ԳԱԱ #Էկոկենտրոնի դահլիճում կայացավ աշխատանքային սեմինար-քննարկում՝ «Երկաթը Հայաստանի բնակչության սննդակարգում․ հիմնական աղբյուրները» թեմայով։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ։

🎤 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ #Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը։ Այնուհետև Մելինե Բեգլարյանը՝ պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման խմբի ղեկավարը, անդրադառցավ երկաթի կենսաբանական դերին, մարդու առողջության պահպանման գործում դրա նշանակությանը և սննդակարգում բավարար ընդունման կարևորությանը։

📊 Սեմինարի եզրափակիչ հատվածում Դավիթ Պիպոյանը՝ սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը, ներկայացրեց Հայաստանի բնակչության սննդակարգում երկաթի ընդունման գնահատման արդյունքները, առկա միտումները և հիմնական սննդային աղբյուրների վերլուծությունը։

🤝 Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները։

💬 Քննարկումն անցավ կառուցողական մասնագիտական մթնոլորտում՝ նպաստելով ոլորտային գիտելիքների փոխանակմանը և հանրային առողջության հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։