Տարեկան ամփոփիչ զեկույց 2025
29.12.2025
Դեկտեմբերի 24-ին, #Էկոկենտրոնում ներկայացվեց #Էկոկենտրոնի տարեկան ամփոփիչ հաշվետվությունը, որն ընդգրկում էր տարվա ընթացքում իրականացված գիտական և կրթական գործունեությունը, գիտաչափական ցուցանիշների արդյունքները, ինչպես նաև իրականացված ծրագրերի ընդհանուր ամփոփումը։
Զեկույցը ներկայացրեց #Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն՝ անդրադառնալով տարվա հիմնական գիտական և կրթական ձեռքբերումներին, միջազգային համագործակցություններին, գործուղումներին և տարբեր գիտական միջոցառումներին մասնակցությանը։