Այց Էկոկենտրոն

05.12.2024

Դեկտեմբերի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի դասընթաց-սեմինարների շրջանակում Էկոկենտրոնում հյուրընկալվեցին Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոցի սաները:
Երեխաները ծանոթացան Էկոկենտրոնի գիտակրթական գործունեությանը, շրջեցին ստորաբաժանումներով՝ ղեկավարների ուղեկցությամբ, և տեղեկացան իրականացվող հետազոտությունների մանրամասներին։
Աշակերտները նաև հնարավորություն ունեցան տալ իրենց հետաքրքրող հարցերը, ստանալով պատասխաններ մասնագետներից։