Դուբայում ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի և Դուբայի Համալսարանի միջև

10.04.2025

Ս․ թ․ ապրիլի 8–ին ԱՄԷ Դուբայ քաղաքում Դուբայի համալսարանի (University of Dubai) և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (CENS) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր (MoU)։ Համագործակցությունը կարևոր քայլ է միջազգային գիտահետազոտական համագործակցությունների ընդլայնման գործընթացում:
Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ նախաձեռնություններ բնապահպանական գիտությունների, կայուն զարգացման և էկոլոգիական նորարարությունների ոլորտներում և մասնավորապես արբանյակային հեռազննման տեխնոլոգիաների հետազոտական պրոցեսում ներդման և կիրառման ուղղությամբ, որը մեկնարկել է ԱՄԷ–ի Մուհամեդ Բին Ռաշիդ Տիեզերական Կենտրոնի (MBRSC) Դուբայի Համալսարանի Լաբորատորիայի հետ համագործակցությամբ։
Մենք էկոկենտրոնում ոգևորված ենք այս հուշագրի ընձեռած հնարավորություններով, որը միջազգային համագործակցության
նոր «էջ» է, որտեղ ակնկալվում են գիտակրթական մասնագիտական և տեխնոլոգիական ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա և հիմնարար և կիրառական բնույթի հետաքրքիր հետազոտական արդյունքներ։