Երիտասարդական միջազգային 7-րդ աշնանային դպրոցն ամփոփվեց

04.10.2026

🍁 Ա. Սաղաթելյանի հիշատակին նվիրված երիտասարդական միջազգային 7-րդ աշնանային դպրոցի երկրորդ և երրորդ օրերն անցան մասնագիտական դասախոսությունների, գործնական աշխատանքների և խմբային քննարկումների համադրությամբ։

📚 Երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները սննդի ռիսկի և օգուտի գնահատման, սննդագիտության գիտական տեղեկատվական աղբյուրների և Հայաստան–ԵՄ համատեքստում պարենային անվտանգության իրավական կարգավորումների վերաբերյալ։ Օրվա ընթացքում իրականացվեցին նաև ինտերակտիվ խմբային աշխատանքներ, որոնք մասնակիցներին հնարավորություն տվեցին կիրառելու դասախոսությունների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու նոր մեթոդները։

🤝 Երրորդ և եզրափակիչ օրը մասնակիցները ներկայացրին խմբային աշխատանքների արդյունքները, ներկայացրին իրենց մոտեցումներն ու առաջարկները, քննարկեցին առաջադրված խնդիրների հնարավոր լուծումները և փոխանակեցին գաղափարներ ու փորձ։

🎓 Դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ՝ նշանավորելով երեք օրերի ընթացքում ձեռք բերած գիտելիքների, փորձի և համագործակցության ամփոփումը։

🌱 Դպրոցը մասնակիցների համար դարձավ նոր գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերման, մասնագիտական փորձի փոխանակման և նոր կապերի ձևավորման կարևոր հարթակ։