75-րդ Տիեզերագնացության համաշխարհային կոնգրես, Միլան, Իտալիա

18.10.2024

Հոկտեմբերի 13-19-ը Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը և գիտական գծով փոխտնօրեն և ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը գտնվում են Իտալիայի Միլան քաղաքում ՀՀ ԲՏԱ
նախարարության հրավերով 75-րդ Տիեզերագնացության համաշխարհային կոնգրեսի ցուցահանդեսին մասնակցության նպատակով։
Հանդիպման նպատակն է կոնգրեսի ցուցահանդեսում ներկայացնել Էկոկենտրոնի հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ գիտահետազոտական գործունեության,արդյունքները և մասնակից
կազմակերպությունների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները։