Ա. Սաղաթելյանի հիշատակին նվիրված 6-րդ երիտասարդական աշնանային դպրոց
09.10.2025
Ամփոփենք Ա. Սաղաթելյանի հիշատակին նվիրված «Շրջակա միջավայրի գիտություններ․ միավորելով «առողջ հող» կոնցեպտը միջավայրի օրենսդրության հետ՝ եվրոպական լավագույն փորձի փոխանակում» խորագրով 6-րդ երիտասարդական աշնանային դպրոցը։
Երեք բովանդակալից օրերի ընթացքում մասնակիցներն ունկնդրեցին դասախոսություններ էկոլոգիայի, երկրաքիմիայի և միջավայրի իրավունքի ոլորտների առաջատար մասնագետներից, մասնակցեցին դաշտային և խմբային աշխատանքների, և դպրոցն ավարտեցին իրենց նախագծերի արդյունքների ներկայացմամբ։
Դպրոցը նպաստեց մասնակիցների գիտելիքների և հմտությունների խորացմանն՝ ընդգրկելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ։ Այն հնարավորություն տվեց երիտասարդներին ծանոթանալու «առողջ հող» հայեցակարգին, տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդներին, ինչպես նաև միջավայրի կառավարման եվրոպական լավագույն փորձին։