Գ․ Տեփանոսյանի հիշատակին նվիրված IV երիտասարդական ամառային դպրոց

30.06.2025

Ամփոփենք Գ․ Տեփանոսյանի հիշատակին նվիրված «Շրջակա միջավայրի բազմասենսորային հեռազննում» խորագրով IV երիտասարդական ամառային դպրոցը։
Չորս հագեցած օրերի ընթացքում մասնակիցները ունկնդրեցին դասախոսություններ ՀՀ և միջազգային ճանաչում ունեցող գիտնականների կողմից, մասնակցեցին դաշտային և խմբային աշխատանքների, և դպրոցն ավարտեցին իրենց իրականացրած հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ։
Դպրոցը նպաստեց մասնակիցների տեսական գիտելիքների խորացմանը բազմասենսորային հեռազննման վերաբերյալ և կիրառական հմտությունների ձևավորմանը։