10-ամյա համատեղ ճանապարհ․ հայ-իտալական գիտական ձեռքբերումները

05.09.2024

10-ամյա համատեղ ճանապարհ․ հայ-իտալական գիտական ձեռքբերումները
Հ1 լրատվականը անդրադարձ է կատարել Տուշայի և Պերուջայի համալսարանների պատվիրակության
այցելությանը Էկոկենտրոն։ Նշենք, որ գիտական կառույցների գործակցությունը շուրջ 10 տարվա
պատմություն ունի, և համատեղ իրականացվել են 30-ից ավելի հետազոտական աշխատանքներ։
Ռեպորտաժի շրջանակում էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը խոսեց արդյունավետ
համագործակցության մասին տարբեր բնագավառներում, ինչպիսիք են գիտական և կրթական նախագծերը և
շարժունակության հնարավորությունները։
Տուշայի համալսարանի ռեկտոր պրոֆ. Ստեֆանո Ուբերտինին նշեց բնապահպանական և պարենային
գիտություններում համագործակցության կարևորության մասին՝ շեշտելով, որ հայ գիտնականների
ներդրումը դրանցում մեծ է։
Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար
Դավիթ Պիպոյանը ընդգծեց, որ միջազգային գործակցությունը, ստացած գիտելիքները օգնեցին
Էկոկենտրոնում ստեղծել Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը՝ տեղայնացնելով նաև
գիտամեթոդական հիմունքները։
Կողմերն ակնկալում են շարունակական համագործակցություն, որը օգուտ կբերի և՛ Հայաստանին, և՛
Իտալիային՝ նպաստելով բնապահպանական և ագրոպարենային գիտությունների գլոբալ
մարտահրավերների լուծմանը: