Լաբորատոր հետազոտություններ
Ծառայության պատվեր ներկայացնելու համար կարող եք լրացնել պատվերի ներքոնշյալ ձևանմուշը և ուղարկել info@cens.am էլ. հասցեին:
Պատվերի ձևանմուշ՝ ներբեռնել
Ստորաբաժանման անվանունը՝ Լաբորատոր խումբ
Ղեկավար՝ Անի Ասատրյան
Լաբորատոր խումբը իրականացնում է հետևյալ տարրալուծման աշխատանքները
Հող
- ընդհանուր ֆոսֆոր, ընդհանուր ազոտ, մի շարք տարրերի քիչ քանակների հայտնաբերում, օրգանական ածխածին, հիգրոսկոպիկ խոնավություն, հումուս, միկրոպլաստիկ, ջրածնային ցուցիչ (pH), էլեկտրահաղորդականություն, ընդհանուր կալցիում, որոշ իոնների որոշում (սուլֆատներ (SO4-2), կարբոնատներ (HCO3-), քլորիդներ (Cl-)), մոխիր, օրգանական պեստիցիդներ:
Բույս
- ընդհանուր ազոտ, ընդհանուր ֆոսֆոր, մի շարք տարրերի քիչ քանակների հայտնաբերում, հում պրոտեին, թաղանթանյութ, կալցիում, մոխիր, հիգրոսկոպիկ խոնավություն, օրգանական պեստիցիդներ:
Սննդամթերք
- ընդհանուր ֆոսֆոր, հում պրոտեին, շաքար, թաղանթանյութ, ճարպեր, մի շարք տարրերի քիչ քանակների հայտնաբերում, հիգրոսկոպիկ խոնավություն, մոխիր, ածխաջրեր, օրգանական պեստիցիդներ, միկոտոքսինների (աֆլատոքսիններ) մնացորդային քանակների հայտնաբերում, վիտամինների (ֆոլլաթթու) հայտնաբերումը, հակաբիոտիկների (քլորամֆենիկոլ) մնացորդային քանակների հայտնաբերում, սոյայի սպիտակուցի հայտնաբերում սննդամթերքում։
Ջուր
- սուլֆատներ (SO4-2), կարբոնատներ (HCO3-), քլորիդներ (Cl-), կալցիում, մի շարք տարրերի քիչ քանակների հայտնաբերում, մագնեզիում, կոշտություն, մակերևույթային ակտիվ նյութեր, ընդհանուր ազոտ պարունակող միացություններ (ամոնիակ NH4+, նիտրիտ, NO2-), թթվածնի քիմիական պահանջարկ, օրգանական պեստիցիդներ:
Մասնագիտական սարք-սարքավորումների ցանկ
- Ինդուկտիվ զուգակցված պլազմայով օպտիկաէմիսսիոն սպեկտրաչափ ( iCAP PRO ICP OES), նախատեսված է տարբեր միջավայրերում մի շարք տարրերի փոքր քանակությունների հայտնաբերման համար
- Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆ (HPLC), նախատեսված է միացությունների բաժանման, քանակական և որակական նույնականացման համար:
- Գազային քրոմատոգրաֆ մասս սպեկտրոմետր (GC-MS), նախատեսված է տարբեր միջավայրերում նյութերի խառնուրդների բաժանման համար: Այն կիրառելի է նաև հատկություններով և բաղադրությամբ միմյանց նման նյութերի խառնուրդների բաժանման և նույնականացման համար:
- pH 673M, նախատեսված է տարբեր միջավայրերում ջրածնային ցուցիչի որոշման համար
- Իմմունոֆերմենտային անալիզատոր (ELISA), նախատեսված է հակամարմինների, անտիգենների, սպիտակուցների և գլիկոպրոտեինների չափման համար:
- Ֆոտոէլեկտրոկոլորիմետր ФЭК-56, իրականացնում է լուծույթների օպտիկական խտության չափումը 315-630 նմ միջակայքում և որոշում է լուծույթում նյութերի կոնցենտրացիան ֆոտոմետրիկ մեթոդներով։
- Սպեկտրոֆոտոմետրի UV-6300PC, իրականացնում է լուծույթների օպտիկական խտության չափումը 190-1100նմ միջակայքում և որոշում է լուծույթում նյութերի կոնցենտրացիան ֆոտոմետրիկ մեթոդներով։
- Կյելդալի անալիզատոր, նախատեսված է Կյելդալի մեթոդով տարբեր միջավայրերում ազոտի/պրոտեինի որոշան համար:
- Լաբորատոր կշեռքների (Влр – 200, Emb – 200-2, Es – E 210B, Shimadzuap225WD, Shimadzu AP224W), իրականացնում են կշռում 0.01-0.00001 մգ ճշտությամբ:
- Միկրոալիքային քայքայիչ համակարգ Milestone Ethos Easy, իրականացնում է տարբեր նմուշների միկրոալիքային թթվային քայքայում:
- Միկրոալիքային էքստրակցիայի համակարգ, Milestone Star E, իրականացնում է տարբեր նմուշների էքստրակցիա:
- Ցենտրիֆուգ (L-530, Wirówka laboratoryjna WE-2), նախատեսված է, կենտրոնախույս ուժի կիրառմամբ, հեղուկ նմուշները ֆրակցիաների բաժանելու համար:
Ստորաբաժանման անվանունը՝ Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժին
Ղեկավար՝ կ.գ.թ. Գևորգ Տեփանոսյան
Ծառայություններ
- Շրջակա միջավայրի տարաբնույթ հետազոտությունների պլանավորում և իրագործում:
- Նմուշառում, նմուշների նախապատրաստում:
- Հողերի քիմիական, միներալոգիական և մասնիկային կազմի որոշում:
- Տվյալների որակի և հավաստիության փորձաքննություն:
- Տվյալների վերլուծություն և երկրատարածական քարտեզարում:
- Էկոերկրաքիմիական գնահատում և աղտոտման աղբյուրների նույնականացում:
- Շրջակա միջավարի մշտադիտարկում և ռիսկերի գնահատում:
Մասնագիտական սարք-սարքավորումների ցանկ
- Հողի նմուշառման հորատ, տարբեր խորությունների նմուշներ վերցնելու համար:
- Ասպիրատոր ABA-1, նախատեսված է օդում կախված մասնիկների նմուշառման համար:
- Տեսածրող էլեկտրոնային մանրադիտակ JCM-7000, նախատեսված տարբեր նյութերի միկրոանալիզաի և քիմիական կազմի որոշման համար:
- ՊԱՐԻՈ ավտոմատացված հողի մասնիկային կազմի անալիզատոր, նախատեված հողի տեքստուրայի որոշման համար:
- Ռենտգենֆլյուորեսցենտային անալիզատոր Innov X-5000, նախատեսված մի շարք մետաղների պարունակությունների որոշման համար:
- Ռենտգենֆլյուորեսցենտային անալիզատոր Rigaku NEX DE, նախատեսված մի շարք մետաղների պարունակությունների որոշման համար:
- Ռենտգենյան դիֆրակտոմետր TELLUS XRD, նախատեսված տարբեր նյութի միներալոգիական կազմի որոշման համար:
- Հորիբա UG 53 բազմապարամետր չափիչ սարք, նախատեսված ջրի ֆիզքիմիական պարամետրերի որոշման համար:
- Բազմապարամետր չափիչ սարք Hach, նախատեսված ջրի որոշ ֆիզքիմիական պարամետրերի որոշման համար:
- Լաբորատոր մաղեր, նախատեսված նմուշների նախապատրաստման համար:
- Վիբրացիոն աղաց VG 6, նախատեսված պինդ նյութերի մանրեցման համար:
Ստորաբաժանման անվանունը՝ Ռադիոէկոլոգիայի բաժին
Ղեկավար՝ Օլգա Բելյաևա
Ծառայություններ
- Շրջակա միջավայրի բաղադրիչների նմուշառման նախագծում և իրականացում
- Տարածքների ռադիոլոգիական գնահատում
- Ռադիոակտիվ նյութերով մակերեսային աղտոտվածության և դոզայի հզորության չափումներ
- Գամմա– և բետա-ճառագայթող ռադիոնուկլիդների ակտիվության որոշում հողում, ջրում, բնական շինարարական քարերում և այլ սուբստրատներում
- Ռադոնի որոշում սենյակային օդում և ջրում
- Ռադիոլոգիական առողջակա և էկոլոգիական ռիսկի գնահատում
Մասնագիտական սարք-սարքավորումների ցանկ
- Ցածրաֆոնային գամմա սպեկտրոմետր (CANBERRA), նախատեսված է հողում, ջրում և այլ սուբստրատներում գամմա ճառագայթող ռադիոնուկլիդների նույնականացման և ակտիվության որոշման համար։
- Hidex SL-300 ավտոմատացված TDCR հեղուկ սցինտիլյացիոն հաշվիչ, որը նախատեսված է ալֆա և բետա ճառագայթող ռադիոնուկլիդների ակտիվությունը չափելու համար:
- DURRIDGE RAD7 և RAD8 դյուրակիր, ունիվերսալ ռադոնի և թորոնի չափիչ։
- InSpector 1000 ռադիոնուկլիդների դյուրակիր դետեկտոր
- Դյուրակիր դոզիմետր RadTech 6150AD 6/H։
Ստորաբաժանման անվանունը՝ Սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոն
Ղեկավար՝ Դավիթ Պիպոյան
Ծառայություններ
- Սննդի ռիսկերի գնահատման հետազոտությունների պլանավորում և իրագործում:
- Սննդի անվտանգության կառավարման համակարգերի գիտական հենքի ապահովում
- Պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման հետազոտությունների պլանավորում և իրականացում