Մագիստրական և ասպիրանտական դպրոց

Էկոկենտրոնի նյութատեխնիկական և գիտական հարուստ բազան, տեղական և միջազգային համագործակցային ցանցը, ակադեմիական ազատ միջավայրը լայն հնարավորություն է ստեղծել կրթական տարբեր ծրագրեր իրականացնելու և գիտական կադրեր պատրաստելու համար ՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի, հայցորդության, մագիստրական  ցկայնս ուսուցման միջոցով:
Մասնագիտական ուղղվածությունը՝ շրջակա միջավայրի գիտություններ, երկրաբնապահպանություն, բնօգտագործում և բնապահպանություն:
Այստեղ գործում է տարածաշրջանային շրջակա միջավայրի պահպանության գիտական և կրթական լաբորատորիա (ERLEP), որը  հետազոտահեն կրթություն իրականացնելու լավ հնարավորություն է Էկոկենտրոնի, ՀՀ և ՀՀ սահմաններից դուրս ուսուցանողների համար: 

 

Էկոկենտրոնում պրակտիկա են անցնում ՀՀ և սահմաններից դուրս գտնվող ուսումնական տարբեր հաստատությունների ուսանողներ:
Կրթական ծրագրեըը արդիականացվում են հաշվի առնելով Եվրոպական լավագույն համալսարանների փորձը` հիմքում ունենալով քվադրոպլ հելիքսի սկզբունքը: Ներդրվել է ուսանողների և դասախոսների փոխանակման պրակտիկա: Ներդվել է նախագծահեն կրթություն: Ուսանողները կցվում են Էկոկենտրոնի գիտական ստորաբաժանումներին և ակադեմիական միջավայրում աշխատում են մագիստրական, ասպիրանտական թեզերի վրա, իրականացնում են իրենց նախագծերը: Դասախոսական կազմը հայտնի գիտականներ են, որոնք իրենց պրակտիկ փորձը ու գիտելիքներն են փոխանցում ուսանողներին:

 

 

Զարգացման նման հնարավորություններ ստեղծում են ԵՄ Էռասմուս + կրթական ծրագրերի մասնակցությունը:
Լավագույն ուսանողները անցնում են աշխատանքի Էկոկենտրոնում՝ ապահովելով նաև կրթության շարունակականությունը՝ զուգորդելով կրթական և գիտական գործունեությունը և ապահովելով առավելագույն արդյունավետություն:

 

Ասպիրանտական և մագիստրական կրթական ծրագրերին և պայմաններին ծանոթանալու համար` www.isec.am