ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոն

ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար` Նարինե Վարդանյան, բանասիրական. գիտությունների  թեկնածու, դոցենտ

 

2011-2025թթ. ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը ղեկավարել է կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Պողոսյանը:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը հիմնադրվել է 2011 թ.-ին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի բոլորովին նոր տիպի կառույց. այն Հայաստանի Հանրապետությունում միակն է, որ գործում է գիտական կազմակերպության կառուցվածքում, և կրթության ոլորտի տարբեր օղակներում իրականացնում է գիտակրթական գործունեություն: Ամբիոնը, գործելով ՄԱԿ-ի «Օրակարգ 2030» փաստաթղթում ներառված Կայուն զարգացման նպատակներին համահունչ, աջակցում է «Կրթություն հանուն կայուն զարգացման» գիտակրթական գործընթացին և նպաստում գիտության ոլորտի 3 (կրթական, հետազոտական և ինովացիոն) բաղադրիչների ինտեգրմանը ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով:


Ամբիոնի կողմից իրականացվող նախաձեռնություններն են՝ 

  1. Կրթություն և վերապատրաստում։ Ամբիոնն իրականացնում է ֆորմալ և ոչ ֆորմալ, այդ թվում՝ մոդուլային կրթական ծրագրեր հանրակրթության, միջին մասնագիտական և մասնագիտական կրթության ոլորտներում: Հանրակրթության ոլորտում դպրոցների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված և գործընկեր դպրոցների հետ, իրականացնում է կայուն զարգացման առանցքային թեմաներով (այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, ազգային անվտանգության, առողջապահության և կյանքի որակի բարելավման վերաբերյալ) էկոկրթական տարբեր ծրագրեր, դասընթաց-սեմինարներ, ինչպես նաև՝ վերապատրաստումներ բնապահպանական կրթության ոլորտում նոր ուղղությունների և կրթական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Վերապատրաստումները հիմնականում նախատեսված են ուսուցիչների, ուսուցիչների օգնականների, ուսանողների, դպրոցականների, ոլորտի մասնագետների համար:
  2. Ուսուցման մեթոդոլոգիական փաթեթների ստեղծում։ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոկենտրոնի համատեղ «Բնապահպանություն և բնօգտագործում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում աջակցում է մագիստրոսական կրթության կազմակերպմանը:
  3. Գիտական հետազոտություններ։ Ամբիոնը մշակում և իրականացնում է գիտական հետազոտություններ միջազգային երկու կարևոր գործընթացների «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» և «Ցկյանս ուսումնառության» ուղղություններով, մասնակցում տեղական և տարածաշրջանային տարբեր ծրագրերի իրականացմանը: Ամբիոնն իր կողմից իրականացվող տեղական և միջազգային ծրագրերում մշտապես տեղայնացնում և մշակում է ժամանակակից գիտակրթական նոր տեխնոլոգիաներ, մոդելներ, այդ թվում՝ նախագծային ուսուցում, բաց կայուն դպրոց՝ օգտագործելով  մանկավարժական, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաները: Գիտական հետազոտությունների արդյունքները լույս են տեսնում տարբեր տեղական և միջազգային հրապարակումներում:
  4. Գիտակրթական միջոցառումների կազմակերպում։ Ամբիոնն իր գործունեության ընթացքում տեղական և տարածաշրջանային մակարդակներով առկա և հեռավար եղանակով կազմակերպում/համակազմակերպում է տարբեր հանդիպումներ, սեմինարներ, վերապատրաստումներ, գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեզոնային դպրոցներ:
  5. Խրախուսում և նպաստում է դպրոցականների շրջանում գիտահեն հետազոտությունների անցկացմանը՝  NASA-ի GLOBE ծրագրերի շրջանակներում կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ, վերապատրաստումներ, սեմինարներ, հանդիպում-քննարկումներ:
  6. Համագործակցության հաստատում, կապերի ընդլայնում։ Ամբիոնն իր նպատակներին հասնելու համար ծավալում է տեղական և միջազգային համագործակցություն շահագրգիռ կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ: Ամբիոնը պարբերաբար հաշվետվություններ, զեկույցներ է ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարությանը, ՄԱԿ-ի ԵՏՀ «Կրթություն հանուն կայուն զարգացման» Ղեկավար կոմիտեին:

Ամբիոնը տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների ցանցերի անդամ է,  ներգրավված է բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) աշխատանքներին, իրականացնում է տեղեկատվության փոխանակում համապատասխան ցանցերի միջոցով՝ UNITWIN Networks, Copernicus Alliance, ENSI, Info CENN, GUPES, EENCE:

 

 

 

 

Նախագծեր