Կենսաէներգիայի և կերային ռեսուրսներ

Բագրատ Մեժունց

Կենսաէներգետիկա և կերի որակի բաժնի ղեկավար

Գյուղ. գիտ. դոկ.

 

Կենսաէներգիայի և կերի որակի բաժինը ստեղծվել է 2005թ. ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնում։ Բաժնի հիմնական հետազոտական ոլորտը ընդգրկում է որոճող կենդանիների կերերի և սննդարարության հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով արածեցման ենթարկված բնական արոտավայրերին։
Մասնավորապես, հիմնական հետազոտական ողղությունները հետևյալն են.

  • Բնական կերահանդակների առաջնային արդյունավետության և մոնիտորինգի իրականացում, ներառյալ էկոլոգիական և մարդածին գործոնների ազդեցության գնահատում (ուղղաձիգ գոտիներ, լեռնալանջերի դիրքադրություն, արածեցման ինտենսիվություն և այլն) բուսածածկի, առուցվածքի և կենսաբազմազանության, կերի քիմիական բաղադրության, սննդային և էներգետիկ արժեքի վրա,
  • Գերիշխող բարձարժեք վայրի աճող հացազգի և բակլազգի տեսակների կենսաբանական և էկոլոգիական հատկությունները և սննդային արժեքը,
  • Տվյալների բազայի ընդլայնում՝ գերարածեցված և դեգրադացված արոտավայրերի բարելավման և որոճող կենդանիների օրական չափաբաժնի ձևավորման համար,
  • Ուսումնասիրված ցուցանիշները կարող են օգտագործվել համայնքների արոտավայրերի կայուն կառավարման նպատակով՝ շրջանակային արածեցման սխեմաների մշակման ժամանակ: