Միջուկային քրեագիտության ոլորտում կարողությունների զարգացումը և տարածաշրջանային համագործակցության ակտիվացումը Հայաստանի ու Վրաստանի միջև

ISTC #AM-2541

2021 – 2024

 

Նախագծի ղեկավար՝ Օլգա Բելյաևա

Ֆինանսավորումը` Միջազգային գիտատեխնիկական կենտրոն՝ (ISTC)

Միջազգային համագործակցություն՝ Նախագծի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը համագործակցում է Օք Ռջի և Լոս Ալամոսի ազգային լաբորատորիաների (ԱՄՆ), Եվրահանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի (Գերմանիա) հետ

 

Նախագծի կոնսորցիում՝

 

  • ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն (գլխավոր կազմակերպություն)
  • Հայկական ատոմային էլեկտրակայան (մասնակից կազմակերպություն)
  • Վրաստանի Ներքին գործերի նախարարության քրեագիտական–փորձագիտական վարչություն (մասնակից կազմակերպություն)
  • Օք Ռջի ազգային լաբորատորիա (գործընկեր–կազմակերպություն)
  • Եվրահանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոն (գործընկեր–կազմակերպություն)

 

Հղում

 

Նախագիծն աջակցում է միջգերատեսչական համագործակցությանը միջուկային քրեագիտության ոլորտում Հայաստանի (ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոն և ՀԱԷԿ) և Վրաստանի (ՆԳՆ դատական-քրեագիտական վարչություն), ինչպես նաև յուրաքանչյուր երկրի հիմնական շահագրգիռ կողմերի միջև՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռադիոակտիվ և միջուկային նյութերի տեխնիկական և քրեագիտական վերլուծության գործընթացում ներառված կողմերի միջգերատեսչական հարաբերություններին: Վերջինիս նախագծում անդրադարձ է արվում բազմաթիվ տեսանկյուններից ա) մարտավարական մակարդակ, որում դեպքի վայրի զննության համաձայնեցված ընթացակարգերը հանդիսանում են գրագետ ներքին և բազմագերատեսչական դաշտային գործողությունների գրավական, բ) տեխնիկական մակարդակ. ռադիոակտիվ և/կամ միջուկային նյութերի քրեագիտական փորձաքննությունը պահանջում է կարողությունների զարգացում, գ) երրորդ մակարդակ – ճառագայթային անվտանգության միջոցառումներ լաբորատորիայում և դեպքի վայրում ռադիոակտիվ և միջուկային նյութերի և աղբյուրների հետ աշխատանքի ընթացքում, դ) չորրորդ մակարդակ՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային համագործակցության ընդլայնում:

 

Նախագծի խնդրներն են 1) աջակցություն լաբորատոր փոխանակման այցերին Վրաստանի և Հայաստանի միջուկային քրեագիտական լաբորատորիաների միջև, 2) ստանդարտ օպերացիոն ընթացակարգերի (ՍՕԸ) մշակում այն գործակալությունների համար, որոնք ներգրավված ռադիոակտիվ և/կամ միջուկային նյութերի քրեագիտական ու տեխնիկական վերլուծության գործընթացում, 3) հատուկ ուսուցում ռադիոլոգիական դեպքի վայրի զննության ու կառավարման վերաբերյալ:

 

Տարածաշրջանային վրաց-հայկական համագործակցության հաջողությունը կարող է օրինակ ծառայել լաբորատորիաների միջև ապագա փոխադարձ նախագծերի համար՝ ավելի ամրապնդելով տարածաշրջանային և գլոբալ միջուկային անվտանգությունը: Ալֆա և գամմա սպեկտրոմետրիայի արդյունավետ գործնական դասընթացները բոլոր կողմերի համար, հատկապես երիտասարդ մասնակիցների համար, հնարավորություն ընձեռեցին խորացնել գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ստեղծել նախադրյալներ ընդհանրապես միջուկային դատաբժշկական ոլորտի տարածաշրջանային զարգացման համար:

 

Առնչվող հղումներ

 

Nuclear Forensics Sustainability and Cooperation: Inter-laboratory Exercises and International Cooperation on Nuclear Forensics