Ռադոնի էմանացիայի պոտենցիալի եվ ռադոնային վտանգի գնահատում Երևան քաղաքում
#21T-1E135
2021-2024 թթ․
Նախագծի ղեկավար՝ Օլգա Բելյաևա
Միջազգային համագործակցություն՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
Սույն նախագծի նպատակը ռադոնի էմանացիայի պոտենցիալի ու ռադոնային վտանգի գնահատումն է ՀՀ մայրաքաղաք Երևանի տարածքում։ Նախագծի ակնկալվող հիմնական արդյունքներն են Երևան ք-ի տարածքի ռադոնի էմանացիայի պոտենցիալի ու ռադոնային վտանգի քարտեզները։
Կիրառական կարևորագույն նշանակություն ունեն
- ա) ռադոնով պայմանավորված առողջական ռիսկի գնահատումը՝ ինհալացիոն և կլման ուղիներից,
- բ) տարածքի երկրաբանական հիմքը կազմող ապարների ռադիոնուկլիդային կազմը և բնական ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվությունը,
- գ) Երևան ք-ի տարածքի ապարներում բնական ռադիոնուկլիդների բաշխվածության քարտեզները:
Բանավոր զեկույց միջազգային գիտաժողովին