Շ․Ասմարյանը մասնակցեց Ժնևում կայացած Երկրի Զննման Համաշխարհային Խմբի Գործադիր Կոմիտեի 60-րդ հանդիպմանը

25.03.2022

2022 մարտի 21-24 ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի գիտության գծով փոխտնօրեն և ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար Շ․ Ասմարյանը մասնակցում էր Շվեյցարիայի Ժնև քաղաքում կազմակերպվող Երկրի Զննման Համաշխարհային Խմբի Գործադիր Կոմիտեի 60-րդ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են հեռազննման տեխնոլոգիաների զարգացման ոլորտում համաշխարհային պատասխանատու կազմակերպությունների և երկրների աշխատանքների արդյունքները և դրանց՝ որոշումների կայացման ոլորտում ներդրման առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ մասնակից երկրների հնարավորություններն ու մասնաբաժինները։

 

Հանդիպման ընթացքում ծանոթություն է հաստատվել Իտալիայի PRISMA արբանյակից ակնկալվող հիպերսպեկտրալ լուսանկարների ստացման  ուղղությամբ և համագործակցության համաձայնություն ձեռքբերվել։ Ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել Պերուի Երկրի Զննման համաշխարհային խմբի ներկայացուցչի հետ՝ լատինաամերիկյան երկրների փորձի ուսումնասիրության և համագործակցության ուղղությամբ։