Գիտական թափուր հաստիքները համալրվում են
16.07.2024
Հ1 լրատվականի շրջանակում Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը խոսեց Էկոկենտրոնի տարբեր ոլորտներում առկա թափուր հաստիքների, երիտասարդներին գիտական աշխատանքների մեջ
ներգրավելու և առկա կրթական ծրագրերի մասին:
Ներկայումս Էկոկենտրոնը ակտիվ համալրում է իր աշխատակազմը՝ հնարավորություն տալով հատկապես երիտասարդներին գիտական ընտանիքի մաս կազմել, իսկ կարևորը՝ աշխատանքային փորձը
պարտադիր չէ:
Լիլիթ Սահակյանը նշում է, որ ցանկանում են ունենալ տարբեր տարիքի աշխատակիցներ: Ներկայումս Էկոկենտրոնում աշխատակիցները 18-85 տարեկան են, իսկ միջին տարիքը 35 է:
Էկոկենտրոնը բացի գիտականից ունի նաև կրթական բաղադրիչ՝ մագիստրատուրա, ասպիրանտուրա, առանձին Յունեսկոյի ամբիոն: