«Առողջ հող» կոնցեպտ. գիտական մոտեցումներն ու ընկալումը Հայաստանում

02.07.2024

Հ1 լրատվականի շրջանակում Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը խոսեց հողի կարևորության, դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքի, գիտական մոտեցումների և զարգացումների հեռանկարների մասին:

Լիլիթ Սահակյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է փոխել մարդկության սպառողական մոտեցումը հողի նկատմամբ և համապատասխանեցնել այն համաշխարհային «առողջ հող» հայեցակարգին: 

Պետք չէ դիտարկել հողը միայն սննդի ստացման միջոց կամ տարածք տնտեսական գործունեություն ծավալելու համար: Վերջին 30 տարիների ընթացքում Էկոկենտրոնում բազմակարգային հետազոտություններ են իրականացվել հողերի վերաբերյալ: Նախակրթարանից սկսած կրթական ծրագրերն առաջնային են: Այս առումով էկոկենտրոնում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը թույլ է տալիս երեխաներին այցելել Էկոկենտրոն և սովորել ճիշտ նմուշառել հողը, հասկանալ իրենց շրջապատող միջավայրի քիմիական որակը դեռևս փոքր տարիքից:
Լ. Սահակյանը նաև նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսական գործունեությունը ՇՄԱԳ փորձաքննության չի ենթարկվում, ինչը հանգեցնում է չկարգավորվող պրակտիկայի:
Առկա խնդիրները լուծելու համար պատկան մարմինները պետք է երկխոսեն գիտության հետ արդյունավետ որոշումներ կայացնելու համար:


Ամբողջական ռեպորտաժը կարող եք դիտել այստեղ՝