Օգոստոսի 11-12-ը Աղվերանում անցկացվեց «Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգերի (#ԱՏՀ) և հեռազննման տեխնոլոգիաների կիրառման ոլորտները և հնարավորությունները» խորագրով 1-ին երիտասարդական ամառային։

15.08.2022

2022թ․ օգոստոսի 11-ից-12-ը ք․Աղվերանում տեղի ունեցավ Գ.Տեփանոսյանի հիշատակին նվիրված «Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգերի (#ԱՏՀ) և հեռազննման տեխնոլոգիաների կիրառման ոլորտները և հնարավորությունները» խորագրով 1-ին երիտասարդական ամառային դպրոցը։ Ամառային դպրոցը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ: 


Դպրոցի կազմակերպման նպատակն էր երիտասարդ մասնակիցներին ծանոթացնել ժամանակակից ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաներին և շրջակա միջավայրի և գեոէկոլո-գիական հետազոտություններում դրանց կիրառման հնարավորություններին: Գաղափա-րական հիմքում՝ երիտասարդ արդյունավետ գիտնական, կ․գ․թ. Գ․Տեփանոսյանի թեև կարճ, սակայն շատ բեղուն գիտական գործունեության, գիտության մեջ դրսևորվելու և զարգանալու լավագույն օրինակելի փորձի փոխանցումն է։


Ամառային դպրոցը բաղկացած էր երկօրյա հագեցած ծրագրից՝

  • դասախոսություններ ՀՀ և միջազգային հեղինակության գիտնականների կողմից,
  • արբանյակային և ԱԹՍ լուսանկարների ստացման, դրանց մշակման և կիրառման ուղղություններին ծանոթացում,
  • գործնական աշխատանքներ․ ԱԹՍ լուսանկարահանում, արբանյակային լուսանկարների վերծանմամբ խմբային աշխատանքներ
  • աշխատանքային խմբերում գործնական պարապմունքներ, հանձնարարութ-յուններ, կիրառական հմտությունների և կարողությունների զարգացում:

 

Ամառային դպրոցի վերջում բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր։