Էսսեների մրցույթ՝ Կրթության միջազգային օրվա առթիվ
26.01.2026
Կրթությունը՝ կայուն ապագայի հիմք.
Հունվարի 24՝ Կրթության միջազգային օր
Ամբողջ աշխարհում հունվարի 24-ին նշվում է Կրթության միջազգային օրը՝ ընդգծելով այն կարևոր գաղափարները, որ կրթությունը հիմնարար արժեք է, խաղաղության և զարգացման շարժիչ ուժը, իսկ նոր սերնդի ձայնը անհրաժեշտ է կրթության ապագան ձևավորելու համար։ Որակյալ կրթությունն է այն բանալին, որը բացում է կայուն, արդար և խաղաղ աշխարհի դռները։ Կայուն զարգացման նպատակ 4-ը (ԿԶՆ 4) կոչ է անում ապահովել ներառական, հավասար և որակյալ կրթություն բոլորի համար, և ստեղծել հնարավորություններ՝ սովորելու ողջ կյանքի ընթացքում։
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջադրված Կրթության միջազգային օրվա խորագիրն է՝ «Երիտասարդների ուժը կրթության համատեղ ձևավորման գործում», և հենց երիտասարդների ձայնն է, որ կարող է փոխել կրթության ապագան։ Այդ նպատակով ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը հայտարարում է էսսեների մրցույթ՝ նվիրված Կրթության միջազգային օրվան։
Մրցույթի պայմաններն ու մանրամասները՝
Խորագիր՝ «Ի՞նչ կփոխեի կրթության մեջ, եթե մեկ օրով լինեի կրթության ոլորտի պատասխանատուն»։
Աշխատանքում խորհուրդ է տրվում անդրադառնալ հետևյալ թեմաներին՝
● Ինչպե՞ս է կրթությունը նպաստում կայուն զարգացմանը
● Ինչպե՞ս կարող է դպրոցը օգնել լուծել շրջակա միջավայրի, սոցիալական կամ տնտեսական խնդիրներ
● Ինչպիսի՞ն է քո տեսլականը որակյալ և արդար կրթության մասին
Մասնակիցների տարիքային շեմ՝ 12–14 տարեկան
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ՝ փետրվարի 21
Տեխնիկական պահանջներ՝
Առավելագույնը՝ 1000 բառ (մինչև 4 էջ)
Տպագիր կամ ձեռագիր (սքանավորված տարբերակ)
Ուղարկել [unesco.chair@cens.am](mailto:unesco.chair@cens.am) էլփոստին
Նամակում պարտադիր նշել՝
Դպրոցի անվանումը
Սովորողի անուն, ազգանուն, դասարան, տարիք
Պատասխանատու ուսուցչի տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար)
Աշխատանքները կդիտարկի ձևավորված հանձնաժողովը, 3 լավագույն աշխատանքները կարժանանան խրախուսական մրցանակների։ Պատասխանները կհրապարակվեն մինչև մարտի 21-ը։
Կրթության միջազգային օրվան նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառմանը առցանց կարող եք հետևել հետևյալ հղմամբ՝