Էկոկենտրոնի աշխատակիցները ստենդային զեկույցնեով հանդես եկան Goldschmidt2023 միջազգային գիտաժողովում (Լիոն, Ֆրանսիա)

15.07.2023

2023 հուլիսի 9-14-ը ք․ Լիոնում (#Ֆրանսիա) տեղի ունեցած Goldschmidt2023 միջազգային գիտաժողովում ստենդային զեկույցով հանդես եկան #էկոկենտրոն-ի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար կ.գ.թ. Գևորգ Տեփանոսյանը  և Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական֊վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

 

Գ․Տեփանոսյանի զեկույցները վերաբերում էր Երեւանի մանկապարտեզներից մեկի համար հիմնված կանաչ պատ-ի տերևներին դեպոնացված փոշու մասնիկների քիմիական կազմի, չափի որոշմանը ևկանաչ պատի ազդեցությամբ պայմանավորված երեխաների առողջությանն ուղղված ռիսկի մակարդակի փոփոխության գնահատմանը։

 

Դ․Պիոպայանի Ստենդային զեկույցը նվիրված էր վերարտադրողական տոքսիկանտների` Pb, Mo և Ni սննդակարգային ներգործության գնահատմանը։  
Զեկույցները  մեծ հետաքրքրություն էին ներկայացրել գիտաժողովի մասնակիցների շրջանում, մի քանի երկրների ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել համատեղ հետազոտությունների իրականացման պայմանավորվածություն, իսկ Դ․Պիպոյանի զեկույցը հետաքրքրություն առաջացրեց հատկապես Անգլիայի, ԱՄՆ-ի, կանադայի, իսրայելի ու Իտալիայի մասնակիցների շրջանում, ակտիվ քննարկումներ ծավալվեցին ծանր մետաղների ներգործության գնահատման արդի մեթոդների ներդման մասով։