Կենսոլորտային տարածքը՝ կայուն զարգացման մոդել. մեկնարկում է աշնանային գիտական դպրոցը

23.09.2024

Հ1 րատվականն անդրադարձ է կատարել ԳԱԱ Էկոկենտրոնի այս տարի անցկացվելիք աշնանային դպրոցին, որը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին Աղվերանում։ Կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդները։

Աշխատանքները հիմնականում լինելու են գործնական՝ հետազոտություն և արդյունք: Ծրագրի վերջում կտրամադրվեն հավաստագրեր:
Աշնանաին դպրոցի շրջանակում մասնակիցները կսովորեն խնդիրներին նայել ոչ թե բնապահպանի աչքերով, այլ որպես ապագա գիտնական:

Նշենք, որ կենսոլորտային պահպանավայրեր Հայաստանում դեռևս չկան, իսկ աշնանային դպրոցը միտված է գիտականորեն ցույց տալ՝ ինչպես է հնարավոր ունենալ նման տարածքներ:

Միջոցառումն իրականացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ:
Մանրամասները տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=zhl4XikTqmU