ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում Էկոկենտրոնը հանդես եկավ 2 գիտական զեկուցումներով

21.04.2023

2023 թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց 2022թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

 

Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում Էկոկենտրոնից ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.

  1. «Շրջակա միջավայրի գիտություններից մինչև պարենային անվտանգություն (նվիրվում է Էկոկենտրոնի ստեղծման 30 և հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակներին)» (Զեկ.` աշխ.գ.թ. Լ.Վ. Սահակյան)
  2. «Միջուկային քրեագիտության կարողությունների զարգացումը Հայաստանում» (Զեկ.` կ.գ.թ. Օ.Ա.Բելյաևա)

 

Էկոկենտրոնի կարևոր գիտական արդյունքների շարքում նշվեց, որ միջգիտակարգային հետազոտությունների շրջանակներում առաջին անգամ իրականացվել է հող-բույս համակարգում տոքսիկ տարրերի անցման և կուտակման առանձնահատկությունների ուսումնասիրում՝ կոմպոզիցիոն տվյալների անալիզի և տարածաժամանակային քարտեզագրման համադրմամբ: Պարզվել է, որ, չնայած II ենթաընտրանքի հողերում կապարի ցածր պարունակությանը՝ գրանցվել են փոխանցման գործակցի համեմատաբար բարձր արժեքներ:

Հղում