Երևանի բնակչության կողմից բրնձի սպառման արդյունքում աֆլատոքսին B1 միկոտոքսինի ներգործության գնահատում

Հեղինակներ

 

Դ.Ա. Պիպոյան,

Է.Վ. Պողոսյան,

Ս.Ա. Ստեփանյան,

Մ.Ռ. Բեգլարյան

ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Հետազոտությունն իրականացվել է Երևանի բնակչության կողմից բրնձի սպառման արդյունքում աֆլատոքսին B1 միկոտոքսինի ներգործությամբ պայմանավորված հնարավոր առողջական ռիսկերը գնահատելու նպատակով: Ռիսկի գնահատումը կատարվել է ներգործության սահմանի (MOE) հաշվարկման մեթոդով՝ ըստ աֆլատոքսին B1-ի համար հաստատված առողջապահական ուղեցուցային արժեքի: Ստացված արդյունքների (MOE<10000) համաձայն՝ բրնձի նմուշներում աֆլատոքսին B1-ի միջին պարունակությամբ պայմանավորված ներգործությունը հանրային առողջապահական խնդիր է:

 

doi: 10.52276/25792822-2023.1-107